Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ԱՄՆ-ն պատրաստ չէ․ Թրամփ

ԱՄՆ, Իսրայելի և Իրանի դրոշները, կոլաժ

Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց ԱՄՆ-ն չի ցանկանում, քանզի գործարքի «պայմանները դեռ բավականաչափ լավ չեն», Միացյալ Նահանգների նախագահն ասել է ամերիկյան NBC News հեռուստաալիքին։

Հրաժարվելով ասել, թե որոնք կլինեն այդ պայմանները, Դոնալդ Թրամփը նշել է, որ միջուկային ցանկացած նկրտումներից հրաժարվելու Իրանի պարտավորությունը հնարավոր գործարքի մաս կկազմի։

Թրամփը նաև ասել է, որ մի քանի երկրներ պարտավորվել են օգնել Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում, թեև հրաժարվել է անուններ նշել։

Սպիտակ տան ղեկավարը նաև անտեսել է նավթի գների բարձրացման վերաբերյալ մտավախությունները։ «Այնքան շատ նավթ, գազ կա, այնքան շատ կա այնտեղ, բայց գիտեք, դրանց մատակարարումը մի փոքր արգելափակվել է։ Դա շատ շուտով կվերականգնվի», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Իրանն ուզում է գործարք կնքել, իսկ ես չեմ ուզում», - վստահեցնում է ԱՄՆ նախագահը