«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- այսօր Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Իրանի անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ շատ լեգիտիմ և տրամաբանական է, և այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխան տրվեն»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:
Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄՆ-ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:
«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին»,- շեշտեց Իրանի դեսպանը:
Իրանի դեսպանը նշեց նաև, թե իրանական կողմը քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի ստորագրման համար:
«Այս փաստաթղթով, կարծում եմ նոր մթնոլորտ կստեղծվի հայ-իրանական հարաբերություններում և նոր պատուհան կբացվի համագործակցության համար, այդ թվում՝ քաղաքական, անվտանգության, պաշտպանական ու տնտեսական ոլորտներում», - ասաց Շիրղոլամին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ալիև․ «Թրամփի օրոք Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունները սկսել են զարգանալ»Ալիև. «Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և առևտրային հարաբերություններ են հաստատում»«Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում այս պահին չկա». ԱԳ փոխնախարարTRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով. ՍաֆարյանՄոսկվան պնդում է՝ TRIPP-ը կարող է արդյունավետ իրականացվել միայն իր մասնակցությամբԱռավել մանրամասն տե՛ս այստեղ