Իրանը թիրախավորում է ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև ողջ երկիրը. Կատար

Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարի, արխիվ

Կատարում Իրանի թիրախները միայն ռազմական չեն, թիրախում է հայտնվել երկրի ողջ տարածքը, հայտարարել է Կատարի արտգործնախարարության խոսնակը:

Մաջեդ ալ-Անսարին ասել է, որ նույնիսկ Համադի միջազգային օդանավակայանին հարվածելու փորձեր են եղել, որոնք ձախողվել են։

Իրանը նաև Կատարին չի տեղեկացրել սպասվող հրթիռային հարձակումների մասին, ասել է նա։

Կատարը ապացուցել է, որ ոչ ոք չի կարող իրեն սպառնալ, ընդգծել է ալ-Անսարին: «Մենք լիովին պատրաստ ենք, նման հարձակումներն անպատասխան չեն մնա», - նշել է նա։

Կատարի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ երեկ իրանական երկու կործանիչները մտել էին Կատարի օդային տարածք՝ չնայած նախազգուշացմանը, և խոցվել են դեպի Դոհա ճանապարհին: Կատարը դեռևս փնտրում է դրանց անձնակազմին, հայտնել է ալ-Անսարին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օր 4-րդ. Դեռ ոչինչ չի վկայում, թե առաջիկայում պատերազմը կդադարեցվիԻրանի պատերազմական ռազմավարությունը. բարձրացնել հակամարտության գինը՝ վերջնարդյունքում հրադադարի հասնելու համարՉեղարկված թռիչքներ և կրուիզներ Մերձավոր Արևելքում. հայերը չեն կարողանում վերադառնալ ՀայաստանՊարսից ծոցի երկրները դատապարտում են Իրանի հարձակումները և հայտարարում պատասխանելու իրավունքի մասինԱՄՆ Պետդեպը Կատարում իր անձնակազմին թույլ է տվել լքել երկիրըԴուբայում և Դոհայում պայթյուններ են լսվել, օդանավակայանները վնասվել ենԹրամփը պնդում է՝ Իրանի ՀՕՊ-ը, օդուժը, նավատորմը և ղեկավարությունը վերացված են, Փեզեշքիանը վստահեցնում է՝ շարունակում են աշխատել