Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և ցանկանում է համաձայնության գալ. Սպիտակ տուն

Սպիտակ տունն այսօր հայտարարել է, որ Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ և ցանկանում է գործարք կնքել։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացված հարվածների պատճառն այն է, որ Իրանը խախտել է մեզ հետ ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը», - այսօր հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։

«Մասնավորապես, իրենց ստորագրած փոխըմբռնման հուշագրով նրանք պարտավորվել էին կրակ չբացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ։ Ցավոք, նրանք կայացրել են ողբերգական որոշում՝ անել դա», - ասել է Լևիթը:

Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է այն նավերի համար, որոնք չեն մեկնում դեպի Իրանի նավահանգիստներ կամ չեն գալիս այնտեղից, և որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը շարունակում են գտնվել այդ տարածքում՝ «ապահովելու համար, որ դա հնարավոր լինի իրականացնել»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդինՎենսը հայտնել է, որ Իսրայելի կառավարության որոշ անդամներ փորձել են ազդել Իրանի հետ ԱՄՆ-ի գործարքի վերաբերյալ որոշումների վրաԻրանն ազատ է արձակել 2024-ին ձերբակալված ամերիկացի կնոջ․ ԹրամփԻրանը և ԱՄՆ-ն կրկին ինտենսիվ հարվածներ են փոխանակել