Մատչելիության հղումներ

Թրամփը երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին

ԱՄՆ նախագահն այսօր երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին, որի ընթացքում ակնկալվում է՝ կկենտրոնանա 2020 թվականի, իր պնդմամբ, կեղծված ընտրությունների վրա։

Ելույթից առաջ սոցիալական ցանցերում արած գրառման մեջ Դոնալդ Թրամփը խոստացել է, թե կբացահայտի «իրոք կարևոր նորություններ», ինչպես նաև կանդրադառնա մի շարք այլ թեմաների։

Ակնկալվում է, որ այդ շարքում կլինի նաև Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունը։

CBS-ը հայտնել է, որ Թրամփի ելույթի ժամանակ Սպիտակ տուն են հրավիրվել Կենտրոնական հետախուզական վարչության,Հետախուզությունների դա
Շնային բյուրոյի, Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի ղեկավարները։

Վերջին անգամ Սպիտակ տան ղեկավարը տեսուղերձով ԱՄն ժողովրդին էր դիմել ապրիլի 1-ին՝ մանրամասն հիմնավորելով փետրվարի վերջից Իսրայելի հետ սկսված պատերազմը Իրանի դեմ։

XS
SM
MD
LG