Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը՝ իր իրավունքների հարգման պայմանով. Բաղայի

Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը և իր պաշարների չափը՝ պայմանով, որ հարգվեն իրանական ազգի իրավունքները, PBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Mehr-ի փոխանցմամբ՝ Բաղային ընդգծել է՝ Իրանը, որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, միջուկային էներգիա է արտադրում խաղաղ նպատակներով։

Անդրադառնալով Իսրայելի պնդումներին, որ Իրանը գտնվում է միջուկային զենք արտադրելու շեմին, Բաղային ասել է՝ «դա մեծ սուտ է»՝ հավելելով, որ ուրանի հարստացումը երկրի խաղաղ միջուկային ծրագրի մի մասն է։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իրանը, պատրաստ է քննարկել հարստացման մակարդակը, բայց շեշտեց, որ «մեր իրավունքը, որը ճանաչված է միջազգային պայմանագրով, պետք է հարգվի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն. Թրամփ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն Իրանին «կոշտ քայլերով» է սպառնում