Իրանը կարող է արագ վերաանգնել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն բավարարի Թեհրանի պայմանները, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Էսմայիլ Բաղային ասել է, որ եթե ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնություն ձեռք բերվի, Թեհրանը կարող է երկու ժամում վերաբացել Հորմուզի նեղուցը։
«Իրանը շարունակում է հանձնառու մնալ իր պարտավորությունները կատարելու հարցում և դա կանի հնարավորինս շուտ, եթե մյուս կողմը կատարի համապատասխան պայմանները», - ասել է մամուլի խոսնակը։
Միևնույն ժամանակ, Թեհրանը «գիտի իր նպատակները և Իրանի ժողովրդի իրավունքները: Այն չի նահանջի այդ իրավունքները պաշտպանելուց»,- ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելի՝ Վաշինգտոնին նոր պատերազմի մեջ ներքաշելու փորձերը բարդացնում են դիվանագիտական գործընթացը. ԱրաղչիԻրանը կանի ամեն ինչ՝ ԱՄՆ-ի շրջափակմանը դիմակայելու համար
Բաղային զգուշացրել է, որ Իրանը «կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները»՝ ԱՄՆ-ի շարունակական ծովային շրջափակմանը հակազդելու համար։
«Այն, ինչի մասին խոսվում է որպես տնտեսական և ծովային շրջափակում, անկասկած, Իրանի դեմ ռազմական ագրեսիայի օրինակ է,- ասել է նա,-Եվ ծովային շրջափակումը՝ այն ձևով, ինչպես Ամերիկան է խոսում դրա մասին, ռազմական ագրեսիա է»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի
ԱՄՆ զինված ուժերը վերջերս խստացրել է Իրանի ռազմածովային շրջափակումը՝ նավից նավ փոխադրումների միջոցով իրանական բեռներ ստացող նավերին նախազգուշացնելով, որ լեգիտիմ թիրախ կդառնան ամերիկյան զինուժի համար։
ԱՄՆ-ի սպառնալիքները «կմեծացնեն Իրանի վճռականությունը»
Էսմայիլ Բաղային ասել է, որ Վաշինգտոնից վերջին շրջանում գրեթե ամեն օր սպառնալիքներ են հնչում Իրանի հասցեին՝ նշելով, որ դրանք միայն կմեծացնեն Իրանի վճռականությունը:
«Սպառնալիքները չեն ստիպի իրանցի ժողովրդին նահանջել իրենց հայրենիքից կամ արժանապատվությունից, - ասել է Արտգործնախարարության խոսնակը,- «Այլ «կմեծացնեն Իրանի վճռականությունը և կամրապնդեն միասնությունը»։
Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել էր, որ «հակված կլինի» վերսկսել Իրանի հետ պատերազմը, եթե մինչև Նոր տարի համաձայնության չգան Թեհրանի հետ։
Միջազգային իրավունքը թույլ է տալիս ճեղքել շրջափակումը
Էսմայիլ Բաղային պաշտպանել է ամերիկյան ռազմածովային շրջափակումը դադարեցնելու համար ռազմական ուժ կիրառելու մասին Իրանի սպառնալիքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հայտնել է, որ Հորմուզում 4 նավթատար է պայթել ականի վրա«Այս պայմաններում, միջազգային իրավունքի 51-րդ հոդվածի համաձայն [նկատի ունի ՄԱԿ-ի կանոնադրությունը – խմբ.], պետությունը կարող է օգտագործել ցանկացած միջոց՝ իրեն պաշտպանելու համար», - ասել է նա:
«Եվ այս հարցի վերաբերյալ որոշումները կայացվում են երկրի ամենաբարձր մակարդակով, և ձեռնարկվում են դիվանագիտական և պաշտպանական քայլեր՝ ռազմածովային շրջափակումը հաղթահարելու համար այնպես, ինչպես պահանջում է իրավիճակը։ Իրանի պաշտոնյաները որոշում կկայացնեն գործնական քայլեր ձեռնարկելու համար», - զգուշացրել է նա։
«Իրանի դեմ ամիսներ շարունակ կիրառված պատժամիջոցները և նախորդ պատժամիջոցները տարբերվում են միմյանցից, քանի որ դրանք ամերիկա-սիոնիստական ռազմական ագրեսիայի շարունակությունն են և միջազգային իրավունքի կանոնադրության 4-րդ հոդվածի խախտում»,- հավելել է նա։
Միջնորդական ջանքերը շարունակվում է
Բաղային նաև ասել է, որ շարունակվում են պատերազմը կարգավորելու շուրջ Պակիստանի և Կատարի միջնորդական ջանքերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
10 երկիր աջակցել է Հորմուզի նեղուցը վերաբացելու Իրանի ծրագրինՎաշինգտոնին մեղադրելով «անլուրջ» լինելու մեջ՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն չի ընդունում «մյուս կողմի իրավունքները», և այն, որ «դիվանագիտությունը դիրքորոշումների արդար փոխանակում է»։
«Սակայն միջնորդները՝ մասնավորապես Պակիստանը և նրա հետ միասին նաև Կատարը, շարունակում են իրենց ջանքերը, քանի որ մտահոգված են ստեղծված պայմաններով։ Հենց սա է միջնորդների էությունը՝ ցանկացած հանգամանքներում նրանք շարունակում են իրենց ջանքերն ու բարի ծառայությունները»,- նշել է նա։
ԻՀՊԿ-ն պատրաստ է «մարտահրավեր նետել» ԱՄՆ-ին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ է արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ ցանկացած վայրում և ցանկացած պահի։
«Մենք անհապաղ, արդյունավետ արձագանք կտանք ցանկացած մակարդակի և ցանկացած տեսակի սպառնալիքի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների», - Իզադիի խոսքերը մեջբերել են տեղական լրատվամիջոցները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոստաֆա Իզադին
«Իրանի զինված ուժերի հզորությունը կարողացել է մարտահրավեր նետել աշխարհի ամենամեծ ռազմական տերությանը, և այս ուղին կշարունակվի», - պնդել է նա։
Մոստաֆա Իզային ասել է, որ «թշնամին պնդում էր, որ ոչնչացրել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»: «Սակայն թշնամու ծրագրերից ոչ մեկը հաջողությամբ չիրականացավ»,- ասել է նա։
ԱՄՆ-ի պատերազմի ռազմավարությունը՝ «մեծ ձախողում»
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին իր հերթին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ կիրառած ռազմավարությունը «մեծ ձախողում» էր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բահրեյնը հայտարարում է, որ Իրանը հարվածել է արդյունաբերական օբյեկտի«Թրամփն օրակարգ մտցրեց բանակցությունների, համաձայնության, ճգնաժամի և ճնշման ռազմավարությունները և փորձեց Ամերիկայի ու նրա դաշնակիցների ողջ ուժով իրականացնել դրանք, բայց նա չհաջողեց ոչ մի բանում», - ասել է նա։
«Երբ Թրամփը խնդրեց Իրանին բանակցություններ վարել… Իսլամական Հանրապետությունն արձագանքեց հերոսությամբ, անձնուրացությամբ և անհնազադությամբ»,- հավելել է նա։