Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Ուկրաինայի ամբողջ տարածքը հետայսու լեգիտիմ թիրախ է իր երկրի համար:
«Աջակցություն ցուցաբերելով իսրայելական ռեժիմին անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ձախողված Ուկրաինան փաստացի ներգրավվել է պատերազմում և, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի համար օրինական թիրախի», - գրել է Ազիզին X սոցիալական ցանցում:
Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հետ: Զելենսկին սոցցանցերում հայտնել է, որ թագաժառանգ արքայազնի և նրա թիմի հետ հետ քննարկել է իրավիճակը Իրանում և ամերիկյան գործողության ընթացքը:
«Կարևոր է, որպեսզի իրանական ռեժիմը ոչ մի բանում չհաղթի, և որպեսզի մարդիկ Իրանում ավելի շատ հնարավորություններ ստանան պաշտպանելու իրենց կյանքը և որոշելու իրենց ճակատագիրը», - գրել է Զելենսկին:
Ավելի վաղ Կիևը պատրաստակամություն էր հայտնել օգնել ԱՄՆ-ին և դաշնակիցներին Պարսից ծոցի երկրներում թիրախների վրա հարձակվող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում: Թեհրանը, իր հերթին, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում տեխնոլոգիաների և սպառազինությունների արտահանմամբ օժանդակում է Մոսկվային:
Ուկրաինական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Ազիզիի հայտարարությունը: