Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը». Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որոր Իրանը «ոչ կների, ոչ էլ կմոռանա այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը»։

Արաղչին Թեհրանում կայացած համաժողովում հայտարարել է, որ Խամենեիի մահը երկրի համար դիմադրության նոր փուլ է բացել, հաղորդում է Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը։

Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդը սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի հետ պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հասցված հարվածների ժամանակ։

Նրան հաջորդել է նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին, որը նույնպես, ենթադրաբար, վիրավորվել է հարվածների ժամանակ և չի հայտնվել հանրության առջև բարձրագույն պաշտոնը ստանձնելուց ի վեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Խամենեիի երեք որդիները ներկա են եղել հուղարկավորությանը, բայց Մոջթաբան՝ ոչ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը կարծում է, որ Իրանի հոգևոր առաջնորդը ողջ էԻրանը հետագայում կհրապարակի Գերագույն առաջնորդի մասնակցությամբ տեսանյութեր. «Միզան»Փեզեշքիանը հայտարարել է՝ Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է»