Իրանից պնդում են, որ կանխել են ամերիկյան ռազմանավի մուտքը Հորմուզի նեղուց

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ժամեր առաջ կանխել են ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հորմուզի նեղուց։

«Մեր ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ նախազգուշացման շնորհիվ կանխվել է ամերիկյան սիոնիստական թշնամական ուժերի էսկադրային ականակրի մուտքը Հորմուզի նեղուց»,-հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը սպառնում է հարվածել ամերիկյան նավերինՄակրոնը Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ բացել Հորմուզի նեղուցըԱՄՆ ուժերն այսօրվանից կուղեկցեն Հորմուզում արգելափակված նավերին. Թրամփ