Իրանը հետագայում կհրապարակի Գերագույն առաջնորդի մասնակցությամբ տեսանյութեր. «Միզան»

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի մասնակցությամբ տեսանյութերը, որոնցում նա «ժողովրդի շրջանում և փողոցներում է, ինչպես նաև հանդիպումներ է անցկացնում զինված ուժերի հրամանատարների հետ», հետագայում կհրապարակվեն, այսօր հայտարարել է «Բասիջ» կազմակերպության ղեկավարի տեղակալ Քասեմ Ղորայիշին։

Մարտին Իրանի Գերագույն առաջնորդ նշանակվելուց ի վեր Խամենեին հանրության շրջանում չի երևացել։

Իրանական դատական համակարգի «Միզան» լրատվական կայքում հրապարակված հաղորդագրությունը, ըստ ամենայնի, նպատակ ունի հերքել նրա առողջական վիճակի վերաբերյալ տարածվող ենթադրությունները։

Իրանի բարձրաստիճան աղբյուրները հայտնել են, որ Խամենեին դեմքի լուրջ վնասվածքներ, ինչպես նաև այլ վնասվածքներ է ստացել փետրվարի 28-ին տեղի ունեցած հարվածի հետևանքով, որի ժամանակ սպանվել է նրա հայրը։ Դա Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հարվածների առաջին օրն էր։

Այսօր Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերջերս հանդիպել է Մոջթաբա Խամենեիի՝ քննարկելու տնտեսական և ռազմական ոլորտին առնչվող հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փեզեշքիանը հայտարարել է՝ Խամենեիի հետ հաղորդակցությունն «այս պահին շատ բարդ է»Մոջթաբա Խամենեիի՝ հոր հուղարկավորությանը չմասնակցելն ինչ է ցույց տալիս նոր Իսլամական Հանրապետության մասինԽամենեիի երեք որդիները ներկա են եղել հուղարկավորությանը, բայց Մոջթաբան՝ ոչ