Իրանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգներից է կախված՝ գնալ բանակցային կարգավորման, թե՞ վերադառնալ պատերազմի: Թեհրանից նշում են՝ պատրաստ են երկու ելքերին էլ։
Հիմա գնդակը Միացյալ Նահանգների դաշտում է՝ դիվանագիտության ուղին ընտրել, թե՞ շարունակել առճակատումը», -ըստ IRIB պետական հեռարձակողի՝ Թեհրանում դիվանագետներին ասել է փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:
«Իրանը, իր ազգային շահերն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, պատրաստ է երկու ճանապարհներին էլ», - ասել է Իրանի փոխարտգործնախարարը:
Երեկ հաղորդվեց, որ Իրանը նոր առաջարկ է պակիստացնի միջնորդների միջոցով փոխանցել: Պարզ չէ, սակայն, թե իրանցիներն ինչ էին ներկայացրել իրենց նոր առաջարկով։ Իսկ նախորդ առաջարկը ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, չի ընդունել: Դրանով Իրանն առաջարկում էր շարունակել բանակցությունները, իսկ Թեհրանի միջուկային ծրագրի հարցը թողնել ապագային:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ ինքը գոհ չէ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների վերաբերյալ վերջին առաջարկից.
«Նրանք խնդրում են բաներ, որոնց հետ ես չեմ կարող համաձայնվել», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ հեռախոսով բանակցությունները շարունակվում են։