Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը սպանվել է,- այս մասին նախագահը X-ում գրառում է կատարել:
Այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էր հայտարարել, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում։
Կացը նշել էր, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թույլատրել են զինված ուժերին խոցել ցանկացած բարձր դիրք ունեցող թիրախավորված իրանցի պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է