«Իրանը դիվանագիտական ուղին կշարունակի՝ ելնելով իր ազգային շահերից»․ ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ Թեհրանը պատերազմը և դիվանագիտությունը վարում է՝ ելնելով իր ազգային շահերից։

Գերատեսչության խոսնակի հայտարարությունը հնչել է այն հարցից հետո, թե արդյոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավորությունն այլևս փակվա՞ծ է։

«Ես մերժում եմ այն երկընտրանքը, թե կա՛մ պատերազմ է, կա՛մ դիվանագիտություն։ Դիվանագիտությունը գործիք է, որի միջոցով մենք հետապնդում ենք մեր ազգային շահերը, ճիշտ այնպես, ինչպես պատերազմը», - ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ի հարվածներից Իրանում մեկ զոհ կա. IRNAԱՄՆ-ը կշարունակի թիրախավորել Իրանը, քանի դեռ հարձակվում են նավերի վրա․ ՌուբիոԻրանին ԱՄՆ հարվածների 9-րդ գիշերը․ ևս մեկ ամերիկացի զինծառայող է զոհվելՀորդանանը ԱԳՆ է կանչել Իրանի հավատարմատարին, դատապարտել «դաժան» հարձակումներն իր տարածքի վրաԱԷՄԳ-ն հետաքննում է Իրանի «Դարխովին» միջուկային նախագծի վրա հարձակման մասին լուրերը Իսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա