Իրանը չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի վրա, պնդում է ԱՄՆ նախագահը:
Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ ԱԹՍ-երից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին տախտակամածին։
«Վնաս է հասցվել, սակայն նավը կարողացել է շարունակել իր ճանապարհը։ Մենք խոցել ենք մյուս երեք անօդաչուները։ Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնագրի հիմար խախտում է», - նշել է Թրամփը։
Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը:
Հուսնիսի կեսերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը թվային տարբերակով ստորագրել են երկու երկրների միջև պատերազմը դադարեցնող շրջանակային համաձայնագիրը։