Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն հայտարարել է, թե Իրանը չի պատրաստվում միջուկային զենք ստեղծել, քանի որ երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին արգելել է դա:
ԱՄՆ-ն և Իրանն այսօր Ժնևում Օմանի միջնորդությամբ անցկացնում են բանակցությունների երրորդ փուլը՝ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագիրը և կանխելու հնարավոր հարվածներն ԱՄՆ-ի կողմից, որը վերջին շաբաթներին մեծ թվով ռազմական տեխնիկա և զորք է կուտակել Մերձավոր Արևելքում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Օմանի արտգործնախարարին է հանձնել ամերիկացիների համար պատրաստած առաջարկները, որոնք միջնորդ կողմը փոխանցել է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։