Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին

Արխիվ

Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է բախվել այդ տարածքում։

Աղբյուրի կողմից տրամադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։

Հարվածի մասին հայտնում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները:

Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդումները:

Ավելի վաղ Թեհրանը հերքել էր Թուրքիայի ուղղությամբ հրթիռի հարձակումը, ինչի վերաբերյալ պնդումն արել էր Անկարան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան իրանական հրթիռ է խոցել, զգուշացրել՝ իրավունք ունի պատասխանել