Իրանում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ

Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Իրանական Մինաբա քաղաքում աղջիկների դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ, ևս 60-ը վիրավորվել են, հաղորդում է իրանական IRNA-ն:

Նահանգապետ Մոհամմադ Ռադմերը հայտնել է, որ 53 աշակերտ դեռ փլատակներում են, ընթանում են փրկարարական աշխատանքներ:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելն այսօր հարվածել են Իրանին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է Աշխատանքներ՝ ՀՀ-ի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽՖրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անհապաղ նիստ գումարելNYT-ն հրապարակել է Խամենեիի նստավայրի առաջին արբանյակային լուսանկարը հարվածներից հետո«Էպիկական զայրույթ». ի՞նչ է հայտնի ԱՄՆ-Իսրայել-Իրան առճակատումից այս պահին