Իրանում 20 մարդ է ձերբակալվել՝ զինուժի մասին Իսրայելին տեղեկություններ տրամադրելու մեղադրանքով

Իրան - Ոստիկանները երկրի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դիմանկարով վահանակի մոտ, Թեհրան, մարտ, 2026թ.

Իրանի Ուրմիա քաղաքում 20 մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են երկրի զինված ուժերի, ոստիկանության և անվտանգության ստորաբաժանումների գտնվելու վայրերի մասին Իսրայելին տեղեկություններ տրամադրելու համար։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի կենտրոնական դատախազին, հայտնում է, որ նաև հարվածներ են հասցվել «Իսրայելի գործակալների հետ կապված մի քանի վարձկանների ցանցերի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Իրանն ուզում է գործարք կնքել, իսկ ես չեմ ուզում», - վստահեցնում է ԱՄՆ նախագահը