Իրանն ու Իսրայելը հայտնում են զոհերի մասին, նրանց թվում նաև երեխաներ կան

Թեհրան, Իրան, արխիվ

Թեհրանի նահանգում գիշերն ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով կան զոհեր, այդ թվում՝ 10 տարին չլրացած չորս աղջիկ և երկու տղա, հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Բահարեստանի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածից առնվազն 13 մարդ է զոհվել։

Իրանն, իր հերթին, հարվածել է Իսրայելին. Հայֆա քաղաքում հրթիռը խոցել է բնակելի շենքերից մեկը, տարածքում որոնողափրկարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։

Հաղորդվում է երկու զոհի, երկու անհետ կորածի մասին: Ըստ իսրայելական իշխանությունների՝ Իրանն արձակել է միայն մեկ, ծանր հրթիռ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն, Իրանը և միջնորդները քննարկում են 45-օրյա հրադադարի տարբերակը. AxiosԹրամփը կարծում է՝ վաղը Իրանի հետ կկարողանան համաձայնության գալԻրանն ու Օմանը քննարկել են Հորմուզով սահուն տեղաշարժի հնարավոր տարբերակները