Իրանն իր պայմանները փոխանցել է ԱՄՆ-ին, Թրամփը չի կարողանում որոշում կայացնել. Ռեզաի

Մոհսեն Ռեզաի, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար

Իրանը պատերազմն ավարտելու իր պայմանները փոխանցել է ԱՄՆ-ին, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում որոշում կայացնել, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզաին։

«Թրամփը հայտնվել է ճահճում, ուր նա չի կարողանում ո՛չ բանակցել, ո՛չ էլ պայքարել», - ինչպես տեղեկացնում է Press TV-ն, Թեհրանում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանն ասել է Ռեզաին:

«Իրանի պայմանները փոխանցվել են Միացյալ Նահանգներին, բայց Թրամփը չի կարողանում որոշում կայացնել, և Միացյալ Նահանգները, հուսահատությունից դրդված, այս պատերազմում դիմել է օդային պաշարման», - հավելել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ոչ մի երկիր չի կարող նավթ արտահանել, եթե Իրանը չկարողանա վաճառել իր նավթը. Ղալիբաֆ

Ռեզային ասել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա «հակասում է բոլոր միջազգային օրենքներին», ապա հավելել, որ Իրանը կարողացել է շատ լավ պաշտպանվել և հակահարված տալ:

Գեներալ-մայոր Մոհսեն Ռեզաին նաև ասել է, որ պատմության ընթացքում օտարերկրյա ուժերը եկել և գնացել են, մինչդեռ Իրանը և տարածաշրջանի երկրները մնացել են։ Նա ասել է, որ Իրանը պատրաստ է օգնել Կովկասում խաղաղության հաստատմանը, սակայն նշել է, որ Միացյալ Նահանգները ապագա չունի տարածաշրջանում։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պաշտոնական արձագանքին Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ին փոխանցված յոթ կետանոց առաջարկին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պատերազմի պատճառը միջուկային ծրագիրը չէ, ԱՄՆ-ն նպատակ ունի «մասնատել» ու «թալանել» Իրանը. Մոհեբի

Ըստ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի՝ Թեհրանի դիրքորոշումը իր միջուկային ծրագրի վերաբերյալ չի փոխվել, մինչդեռ այս առաջարկը կենտրոնանում է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանների վրա: Նա ասել է, որ Իրանի պայմանները «արդար և ողջամիտ» են, և որ Թեհրանը հստակ առաջարկ է ներկայացրել Միացյալ Նահանգներին և միջազգային հանրությանը:

«Մեր առաջարկը, որը հայտնի է դարձել որպես յոթ կետից բաղկացած ծրագիր, ամերիկացիներին փոխանցվել է կատարցի միջնորդի միջոցով», - երեքշաբթի Նյու Յորքից Թեհրան մեկնելուց առաջ ասել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանը սպասում է ԱՄՆ պաշտոնական արձագանքին՝ միջնորդների միջոցով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հերքել է, թե առաջարկել է մեղմել Իրանի դեմ պատժամիջոցները միջուկային ծրագրում զիջումների դիմաց

Ամերիկա-իսրայելական հարձակմանն ի պատասխան Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի և գազի մոտ 20 տոկոսը: ԱՄՆ-ն իր հերթին շրջափակման մեջ է վերցրել իրանական նավահանգիստները և պնդում է, թե իրենք են վերահսկում նեղուցը: Հունիսին կնքված փոխըմբռնման հուշագրի պայմանների խախտումից հետո, որով հրադադար էր հայտարարվում, մինչև Թեհրանն ու Վաշինգտոնը կբանակցեին մյուս հարցերը, կողմերը պարբերաբար հարվածներ են հասցրել միմյանց: