Իրանն անհապաղ կարձագանքի «ցանկացած ագրեսիայի». Իրանի նախագահը՝ ԱՄԷ առաջնորդին

Իրանն անհապաղ և վճռականորեն կարձագանքի «ցանկացած ագրեսիայի», իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր այս մասին Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդին է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

Ըստ պետական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը ողջունում է երկխոսությունը և չի ձգտում պատերազմի:

Այսօր ավելի վաղ Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջնորդի դեր ստանձնել՝ երկու կողմերի միջև լարվածությունը մեղմելու համար։

Ստամբուլում է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան Միացյալ Նահանգներին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ նրանց միջև առկա խնդիրները լուծելու համար, միաժամանակ վերահաստատելով, որ Անկարան դեմ է Իրանի ներքին գործերին արտաքին միջամտությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հույս ունի, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների անհրաժեշտություն չի լինի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ պլանավորում է խոսել Իրանի հետ, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել ևս մեկ ռազմանավ, իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ կլինեն իրականացնել նախագահի ցանկացած որոշում։

Լրագրողների հետ զրույցում Թրամփը չի մանրամասնել որևէ երկխոսության բնույթի և ժամկետների մասին, ինչպես նաև չի նշել, թե Վաշինգտոնից ով է ղեկավարելու բանակցությունները։

«Ես դա պլանավորում եմ, այո», - ասել է Թրամփը, երբ նրան հարցրել են Թեհրանի հետ հնարավոր քննարկումների մասին: «Մենք այժմ շատ շատ մեծ, շատ հզոր նավեր ունենք, որոնք նավարկում են դեպի Իրան, և հիանալի կլիներ, եթե մենք դրանք չօգտագործեինք»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆիդանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջԵՄ-ն Իրանի ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպությունԻրանի բանակը 1000 նոր դրոն է ստացելԲայրամովն Արաղչիին վստահեցրել է՝ Ադրբեջանի օդային տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ ռազմական գործողությունների համարԻրանը պատրաստ է արձագանքելու ցանկացած ագրեսիայի. Թեհրանը՝ ՎաշինգտոնինՊեսկով․ «Մոսկվան կոչ է անում Իրանի դեմ ուժ չկիրառել»Իրանի կառավարությունը, հավանաբար, երբեք այսքան թույլ չի եղել. Ռուբիո