Իրանից հայտնում են, թե վրեժխնդիր են եղել ԱՄՆ-ի կողմից վերջին օրերի ռմբակոծությունների համար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդում է, թե վրեժխնդիր է եղել ամերիկյան կողմից Հորմոզգան նահանգում շաբաթվա վերջին տեղի ունեցած ռմբակոծությունների համար։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Կորպուսը պատասխան հարված է հասցրել այն բազային, որտեղից ԱՄՆ ուժերը սկսել էին հարձակումը։

Կոնկրետ վայրը, սակայն, չի նշվել։

Մինչ այդ Քուվեյթը օդային տագնապ էր հայտարարել՝ հորդորելով բնակչությանը հետևել անվտանգության մարմինների հրահանգներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն հարվածել է իրանական ռադարներին, Իրանն էլ՝ Քուվեյթում ամերիկյան բազային

ԱՄՆ-ը ռազմաբազաներ ունի Պարսից ծոցի մի քանի երկրներում, այդ թվում՝ Քուվեյթում, որը գտնվում է Իրանից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Կրկին սրված այս իրադրության ֆոնին ԱՄՆ նախագահ Թրամփը իր Truth Social հարթակում գրել է՝ «Պարզապես նստեք և հանգստացեք, վերջում ամեն ինչ լավ կավարտվի՝ միշտ այդպես է լինում»։