ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ քիչ հավանական» է Իրանի դեմ հարվածների վերսկսումը, եթե խաղաղության շուրջ բանակցային գործընթացում առաջընթաց նկատվի։
«Դա կախված է նրանից, թե արդյոք [իրանցի բանակցողները] կստորագրեն շատ ուժեղ համաձայնագիր, թե ոչ, - CNN-ի հետ հեռախոսազրույցում ասել է Թրամփը,-Պատասխանն այն է, որ դրա անհրաժեշտությունը շատ քիչ հավանական է»։
Թրամփը նաև ասել է, որ եթե հարվածները վերսկսվեն, ԱՄՆ ուժերը բացահայտել են պոտենցիալ նոր թիրախներ Իրանի ենթակառուցվածքներում, այդ թվում՝ 38 կամուրջ, որոնց կարող ենք «ոչնչացնել բառացիորեն մեկ ժամվա ընթացքում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը պնդում է՝ իր զինված ուժերն ավելի հզոր են, քան ԱՄՆ-ի հետ պատերազմի սկզբումՍոցցանցում արած գրառմամբ էլ Թրամփը գովաբանել է ԱՄՆ զինված ուժերում նոր ստեղծված ռազմական միավորը՝ Task Force Iron Gate-ը, որը, նրա խոսքով, կխոչընդոտի Իրանի կողմից առաջադեմ զենքի և պատժամիջոցների տակ գտնվող այլ ապրանքների տեղաշարժին ցամաքային սահմաններով և Կասպից ծովով։
Թրամփի այս հայտարարություններից ժամեր անց Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու Իրանի պահանջները, որոնք արձանագրված են Իսլամաբադի հուշագրում, «հիմնարար էին և օրինական» և անհնար է գործընթաց սկսել, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել Իրանի նավահանգիստների շրջափակումը, չի դադարեցրել պատերազմը բոլոր ճակատներում, չի ազատել իրանական սառեցված ակտիվներն ու չի վերացրել Իրանի դեմ պատժամիջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը չի բացառում միջուկային դոկտրինի փոփոխությունը«Այս բոլոր կետերը նախկինում ընդունվել էին ամերիկացիների կողմից որպես Իսլամաբադի 14 կետանոց փոխըմբռնման հուշագրի մաս, սակայն հետագայում Վաշինգտոնը խախտեց իր պարտավորությունները», - ասել է նա:
Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ Բաղային նշել է, որ Իրանի դիրքորոշումը ջրային ուղու անվտանգության հարցում հստակ է։ «Հորմուզի նեղուցը միշտ էլ անվտանգ ջրային ուղի է եղել, և վերջին ժամանակներս ստեղծված անկայունությունը Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի միջամտողական և ագրեսիվ գործողությունների ուղղակի հետևանք է», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփն ասել է, որ կարող է ստիպված լինել «ոչնչացնել» Իրանի մնացած մասը«Իրենց անվտանգությունն ապահովելու համար տարածքով անցնող բոլոր նավերը պարտավոր են իրենց գործողությունները համակարգել Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան իշխանությունների հետ»,- հավելել է նա։
Պատերազմի առաջին իսկ օրերից Իրանը փակել է Հորմուզի նեղուցը «ոչ բարեկամական երկրների» համար: ԱՄՆ-ն էլ շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ: Թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ն պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի և նավթի մոտ 20 տոկոսը:
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով: