Իրանի պատերազմն ԱՄՆ-ի համար 37,5 մլրդ դոլար է արժեցել․ Հեգսեթ

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պատասխանում է սենատորների հարցերին, 21-ը հուլիսի, 2026թ․

Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգների ծախսերը հասել են 37,5 մլրդ դոլարի՝ հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը՝ Կոնգրեսում պատասխանելով սենատորների հարցերին։

37,5 միլիարդը ներառում է պատերազմի հետ կապված տարբեր ծախսեր, այդ թվում՝ մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը, նախատեսվող ծախսերը, մանրամասնել է Պենտագոնի ղեկավարը։

Անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից լրացուցիչ 90 միլիարդ դոլարի ֆինանսավորում էր խնդրել, որի գերակշիռ մասը նախատեսված է Իրանի հետ հակամարտության համար։ Հեգսեթի հարցուպատասխանը տեղի էր ունենում հենց այդ ֆինանսավորման քննարկման ընթացքում։

Թեև հունիսին ԱՄՆ-ն ու Իրանը շրջանակային համաձայնագիր էին ստորագրել, փաստաթուղթը կարճ կյանք ունեցավ։ Կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու մեջ, իսկ նախագահ Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ու կամուրջներին, ինչպես նաև վերահսկողություն սահմանել Խարգ կղզու նկատմամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Նրանք լուրջ չեն վերաբերվում բանակցություններին»․ Ռուբիոն՝ Իրանի մասինՄերձավոր Արևելքում ԱՄՆ դաշնակիցները հաստատել են Իրանի կողմից նոր հարվածներըԵմենի հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային էմբարգո սահմանելու մասին