Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ միջնորդների միջոցով բանակցում է: Fox News-ին տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն ասել է, որ կա հնարավորություն, որ ինչ-որ պահի «ուղիղ հանդիպում» կարող է տեղի ունենալ: «Մենք միշտ բաց ենք լինելու դրա համար»,- ասել է նա՝ հավելելով, որ նախագահը թույլ չի տա, որ դա օգտագործվի ժամանակ շահելու համար։

ԱՄՆ գլխավոր դիվանագետը նաև ասել է, որ Իրանի պատերազմից հետո ԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել ՆԱՏՕ-ի հետ իր հարաբերությունները, քանզի դաշնակիցներն ԱՄՆ-ին չեն աջակցում Իրանի դեմ պատերազմում.

«Կարծում եմ՝ անկասկած, ցավոք, այս հակամարտության ավարտից հետո մենք ստիպված կլինենք վերանայել այդ հարաբերությունները: Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի և այս դաշինքի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով, դա նախագահը պետք է որոշի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտնում է՝ Իրանում պատերազմը կարող է ավարտվել 2-3 շաբաթում Սիրիան չի միջամտի Իրանի հակամարտությանը, եթե չբախվի ագրեսիայիՓեզեշքիանը հայտնել է՝ Իրանը «անհրաժեշտ կամք» ունի պատերազմն ավարտելու համար Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան