Իրանի պաշտպանության նախարարը և ԻՀՊԿ հրամանատարը ենթադրաբար զոհվել են. Reuters

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքպուրը ենթադրաբար զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով, գրում է Reuters-ը։ Գործակալությունը հղում է անում Իսրայելի ռազմական գործողություններին ծանոթ երկու և մեկ տարածաշրջանային աղբյուրների:

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածներ են հասցրել Իրանին՝ թիրախավորելով այդ թվում նրա ղեկավարությանը:

Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սա վերջ կդնի ԱՄՆ անվտանգության սպառնալիքին և իրանցիներին հնարավորություն կտա տապալել իրենց կառավարիչներին:

Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Իսրայելը և ամերիկյան ռազմակայաններն ամբողջ տարածաշրջանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանում ՌԴ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով Իսրայելն ու ԱՄՆ հարվածել են Իրանին, Թեհրանը պատասխանել է Իրանում դպրոցի ուղղությամբ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 57 աշակերտ