Իրանի նոր գերագույն առաջնորդը Մոջթաբա Խամենեին է

Իրանը նոր հոգևոր գերագույն առաջնորդ ունի՝ Մոջթաբա Խամենեին, ով այս պաշտոնում փոխարինելու է իր հորը՝ սպանված այաթոլլահ Ալի Խամենեիին:

Նոր ղեկավարի ընտրության համար պատասխանատու Իրանի փորձագետների խորհուրդը մարտի 8-ին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության սուրբ համակարգի երրորդ գերագույն առաջնորդ է նշանակվել այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին:

Որպես գերագույն առաջնորդ՝ Մոջթաբա Խամենեին կունենա վերջնական խոսքի իրավունք բոլոր քաղաքական և ռազմական հարցերում և կկրի գրեթե բռնապետական լիազորություններ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ սա թույլ և անընդունելի ընտրություն կլինի:

Խամենեիի նշանակման մասի հայտարարությունից կարճ ժամանակ անց Times of Israel-ին տված հարցազրույցում Թրամփը հրաժարվել է ուղիղ մեկնաբանել այս քայլը՝ ասելով միայն. «Կտեսնենք, թե ինչ կլինի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մեծամասնության համաձայնություն է ձեռք բերվել Իրանի հաջորդ գերագույն առաջնորդի վերաբերյալԱկտիվիստից մինչև դատապարտելի առաջնորդ. փաստեր Խամենեիի մասինՅուրաքանչյուր ոք, ով հավակնում է առաջնորդ լինել Իրանում, վերջում մահանում է. ԹրամփԻսրայելը «հարվածների մեծ ալիք» է սկսել Թեհրանում, հետաձգվել է Խամենեիի հոգեհանգստի արարողությունը