Իրանի նոր առաջնորդն առաջին ուղերձում հայտարարել է՝ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա՝ որպես ճնշման գործիք։

Ընտրությունից հետո հրապարակված առաջին ուղերձում, որը ընթերցվել է հեռուստատեսության մեկնաբանի կողմից, Մոջթաբան ասել է, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները պետք է փակվեն, զգուշացրել՝ դրանք կարող են հարձակման ենթարկվել։

Պաշտոնը ստանձնելուց ի վեր՝արդեն հինգ օր, կրտսեր Խամենեին հրապարակային ելույթ չի ունեցել։ Թեհրանը հաստատել է, որ նա վիրավոր է, միաժամանակ պնդել՝ առաջնորդի կյանքին վտանգ չի սպառնում։

Անկարան ավելի վաղ հերքել էր լուրերը, թե Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազան հարված է ստացել՝ հայտարարելով, որ Թուրքիայում որևէ օտարերկրյա պետության պատկանող ռազմական բազա չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Րոպեներ անց սպասվում է» Իրանի նոր գերագույն առաջնորդի առաջին ուղերձը Ինչ է հայտնի Իրանի նոր առաջնորդի մասին