Իրանի նախագահը հորդորել է կառավարությանը երկխոսություն սկսել, լսել ցուցարարներին, որոնք նախօրեին փողոց էին դուրս եկել իրանական ռիալի կտրուկ անկումի ու գնաճի դեմ։ Զանգվածային ակցիաներից հետո Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական էր տվել։
«Մենք լսում ենք ցուցարարներին և գիտենք, որ բողոքը բխում է նրանց դժվարին իրավիճակից», - ասել է կառավարության խոսնակը։
Իրանական ռիալը երեկ ամերիկյան դոլարի հանդեպ հասել է ռեկորդային ցածր ցուցանիշի՝ արևմտյան պատժամիջոցներից թուլացող տնտեսության ու անարդյունավետ կառավարման պատճառով։
Նախորդ տարիներին Իրանի անվտանգության ծառայությունները բողոքի ցույցերը ճնշում էին բռնություններով և լայնածավալ ձերբակալություններով երկխոսության փոխարեն։
Իրանի նախագահը հորդորել է կառավարությանը երկխոսություն սկսել ցուցարարների հետ
Ցույցեր Իրանում