Իրանի ԿԲ նախագահը մեկնել է Մոսկվա՝ քննարկելու բանկային հարաբերությունները

Իրանի կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմատիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա՝ քննարկելու «Իրանի և Ռուսաստանի միջև դրամավարկային և բանկային հարաբերությունները», հաղորդում է Իրանի կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը։

Fars-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում պատվիրակությունը կկենտրոնանա «դրամական փոխանակումը հեշտացնելու», երկու երկրների կենտրոնական բանկերի միջև համագործակցությունը խթանելու և տնտեսական փոխանակումների ընդհանուր ծավալը մեծացնելու նոր մեխանիզմներ մշակելու վրա։

Ռուսաստանն Իրանի գլխավոր դաշնակիցներից մեկն է։ Թեհրանն արդեն մի քանի տարի Արևմուտքի պատժամիջոցների տակ է։ Ակնկալվում է, որ պատժամիջոցների մի մասը կվերացվի ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղություն հաստատելու փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը հայտարարել է՝ Իրանի հետ համաձայնագիրն «ամբողջությամբ ստորագրված է», տեքստը շուտով կհրապարակվի