Իրանի կանանց ֆուտբոլի թիմը ժամանել է Ստամբուլ

Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը Ավստրալիայում, մարտ, 2026թ.

Իրանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն այսօր ժամանել է Ստամբուլի օդանավակայան։

Թուրքական DHA-ի տեղեկացմամբ՝մարզուհիները օդանավակայանը լքել են ոստիկանների ուղեկցությամբ և տեղափոխվել քաղաքի հյուրանոց: Լրատվամիջոցը հաղորդում է, որ նրանք հենց այսօր կվերադառնան Իրան։

Ասիական գավաթի մրցաշարին մասնակցող պատվիրակության յոթ անդամներն ավելի վաղ ապաստան էին խնդրել Ավստրալիայում, երբ նրանց դավաճան էին անվանել հայրենիքում․ մրցաշարի խաղի բացման ժամանակ նրանք ի նշան Իրանում տեղի ունեցող իրադարձությունների դեմ բողոքի չէին երգել ազգային օրհներգը։ Այդուհանդերձ, թիմից միայն երկուսն են մնացել են Ավստրալիայում, մյուսները մտափոխվել են։

«Նրանք մեր զավակներն են, և Իրանի ժողովուրդը գրկաբաց ընդունում է նրանց», - այսօր Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն է գրել X-ում:

Իրանական իշխանությունները նախկինում մեղադրել էին Ավստրալիային, թե ճնշում են գործադրել ֆուտբոլիստուհիների վրա, որպեսզի նրանք մնան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Ավստրալիային ապաստան տրամադրել իրանցի մարզուհիներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավստրալիայում ապաստան ստացած 3 իրանցի ֆուտբոլիստներ վերադառնում են ԻրանԹրամփը քննադատում է Ավստրալիային՝ Իրանի կանանց ֆուտբոլի հավաքականի վերադարձի հարցով