Իրանի ԻՀՊԿ ցամաքային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել հարավային ծովափին

Իրանի ԶՈՒ զորավարժություններ Հորմուզի նեղուցի ափին, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը ռազմական վարժանքներ են անցկացրել երկրի հարավային ծովափին։ Լուրն այսօր պետական հեռուստատեսությունն է հայտնել՝ այն ֆոնին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի նկատմամբ հնարավոր օդային հարվածները։

Երեկ էլ իսլամական հանրապետության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային էր ասել, որ Իրանի դեմ ամերիկյան հարձակման դեպքում պատասխանը «կատաղի բնույթ կկրի»։

ԱԳ նախարար Աբբաս Արաղչին էլ CBS-ին հայտնել էր, որ կողմերը փետրվարի 26-ին կրկին կհանդիպեն Ժնևում: Օմանը, որի միջնորդությամբ են անցկացվում բանակցությունները, ևս հաստատել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի օրը։

Ամերիկյան Axios-ը, հղում անելով ամերիկացի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի, մինչև այդ գրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հանդիպել, եթե առաջիկա 48 ժամում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Թեհրանի առաջարկը։

ԱՄՆ նախագահի խոսնակ Քերոլայն Լևիթն այսօր Սպիտակ տանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը որպես առաջին տարբերակ միշտ դիտարկում է դիվանագիտությունը, սակայն պատրաստ է կիրառել մահացու ուժ, եթե դրա անհրաժեշտությունը լինի։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանը դիվանագիտական լուծման մեծ հնարավորություն է տեսնում, Վաշինգտոնը Պարսից ծոցում զորք է կուտակում ԵՄ արտգործնախարարը կոչ է անում Իրանի հարցում «դիվանագիտական ​​լուծում» գտնելԻրանը ԵՄ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերը «ահաբեկչական կազմակերպություններ» է հռչակել