Իրանի հրթիռային կարողությունների հարցը բանակցությունների առարկա չէ. Շամխանի

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանի, արխիվ

Իրանի հրթիռային կարողությունների հարցը կարմիր գիծ է և բանակցությունների առարկա չէ, ըստ Nournews-ի՝ այսօր հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։

Նախագահ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Թեհրանը տեղի չի տա «միջուկային ծրագրի վերաբերյալ անընդունելի պահանջներին», միաժամանակ պնդել, թե Իրանը պատրաստ է համաձայնել միջուկային ծրագրի «ցանկացած ստուգման»։

Իրանը և Միացյալ Նահանգները վերսկսեցին բանակցությունները անցյալ շաբաթ՝ Օմանի միջնորդութամբ, առաջին անգամ հանդիպելով անցյալ տարվա հունիսի 12-օրյա պատերազմից հետո, երբ Իսրայելն ու Ամերիկան թիրախավորեցին Իրանի միջուկային օբյեկտները։

«Իրանը չի զիջի ագրեսիայի առջև, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը հարևան երկրների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և անդորր հաստատելու համար», - ասել է Փեզեշքիանը Իրանի Իսլամական հեղափոխության 47-ամյակի ելույթում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփն Իրանին «կոշտ քայլերով» է սպառնում «Ամերիկայի գործն է որոշել՝ գործել անկախ ճնշումներից և կործանարար ազդեցություններից». ԲաղայիՖիդանն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ-Իրան բանակցություններըԻրանը հայտարարում է, որ կարող է նոսրացնել հարստացված ուրանը, եթե բոլոր պատժամիջոցները վերացվենԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կայցելի ՕմանԻրան-ԱՄՆ բանակցություններն առաջընթացի քայլ էին. ՓեզեշքիանՆեթանյահուն ԱՄՆ-ում կհանդիպի Թրամփի հետ, կքննարկվի Իրանի հարցըԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանը կհարվածի տարածաշրջանում ամերիկյան բազաներին. Արաղչի