Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում, և որ մոտ ապագայում կարող են հստակ զարգացումներ լինել, քանի որ բանակցությունները նախատեսված է շարունակել շաբաթավերջին։

«Մերձավոր Արևելքում, Իրանի հետ, ամեն ինչ շատ լավ է ընթանում»,— ասել է Թրամփը լրագրողներին Air Force One ինքնաթիռում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների «շրջափակումը» «շատ հաջող է եղել» և նախկին միջոցների հետ միասին ուժեղացրել է Վաշինգտոնի դիրքերը բանակցություններում։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ հնարավոր համաձայնագրի մի շարք տարրեր արդեն քննարկվել են և որոշ դեպքերում՝ համաձայնեցվել։

«Գլխավորը այն է, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք», - ասել է Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզի նեղուցը բացվեց