Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել, հայտարարել է պաշտոնական Բաքուն Իրանի կողմից Նախիջևանին հասցված հարվածից հետո:
Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնց հետևանքով վնասվել է օդանավակայանի շենքը, և վիրավորվել երկու քաղաքացիական անձ։
Ադրբեջանի տարածքում այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին», -ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Բաքուն Թեհրանից պարզաբանում է պահաջում: Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Իրանական կողմին կարտահայտվի խիստ բողոք, և կներկայացվի համապատասխան բողոքի նոտա։