Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացել

Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդան և Աբբաս Արաղչի, արխիվ

Երկկողմ կապերը և տարածաշրջանային զարգացումներ են քննարկել Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ, այսօր հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Տարածաշրջանային վերջին զարգացումների առնչությամբ կողմերն ընդգծել են լարվածության էսկալացիան և ճգնաժամի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը, նշված է իրանական պետական լրատվական գործակալության հաղորդագրությունում:

Արաղչին և Ֆիդանը կարևորել են նաև տարածաշրջանում կայունություն և անդորր հաստատելուն ուղղված խորհրդակցությունների ու դիվանագիտական ջանքերի շարունակումը:

Այլ մանրամասներ հաղորդագրությունը չի փոխանցում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սի Ծինփինը BRICS-ին կոչ է անում խաղաղարար դեր ստանձնել Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ը սահմանափակել է իր պաշտպանությամբ Հորմուզով անցնելու ժամանակըՀութիները Եմենում գրավել են Կարմիր ծովի ողջ ափը և կարող են խնդիրներ ստեղծել Սաուդյան Արաբիայի արտահանումների համարՓեզեշքիանն ասել է, որ կողմ չէ պատերազմի շարունակմանը, բայց պետք է ուժեղացնեն երկիրըԱԷՄԳ-ն Իրանի «Քոլանգ լեռ» միջուկային օբյեկտում ակտիվություն է գրանցելԻրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակելԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. ՌուբիոԻրանի դեմ պատերազմը կավարտվի Կոնգրեսի ընտրություններից հետո. ԹրամփԻրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջաններիԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթի գինն անցել է 100 դոլարըԱՄՆ-ն իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է՝ Հորմուզում 10 նավի է հարվածել, 2-ը՝ ամերիկյան