Իրանի և Ադրբեջանի փոխվարչապետերը քննարկել են համատեղ նախագծերի ընթացքը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև, արխիվ

Հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Իրանի տնտեսական, առևտրական և հումանիտար համագործակցության հարցերով պետական հանձնաժողովի համանախագահներ, երկու երկրների փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Ֆարզանե Սադեղի միջև, այսօր փոխանցել են ադրբեջանական կառավարությունից:

Հաղորդագրության համաձայն, զրուցակիցները քննարկել են պետական հանձնաժողովի՝ այս տարվա փետրվարին Բաքվում կայացած նիստի արդյունքներով ստորագրված հուշագրում տեղ գտած խնդիրների կատարման ընթացքը, ընդգծել են հաջող համագործակցությունը առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցման, ջրային և այլ ոլորտներում, անդրադարձել համատեղ նախագծերի իրականացման դինամիկային:

Մասնավորապես, տրանսպորտային ոլորտում նախագծերի թվում որպես կարևոր արդյունք փոխվարչապետերը նշել են Աղբենդ-Քյալալե ավտոմոբիլային կամրջի շինարարության ավարտը:

Քննարկվել են նաև հարցերը՝ կապված Աստարայի բեռնային տերմինալում աշխատանքների ավարտի հետ, նշված է հաղորդագրությունում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը Հորմուզից դուրս «արգելված գոտի» կստեղծիԱրաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի իր պաշտոնակիցների հետԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻրանը Ծոցում ԱՄՆ բազաների է հարվածել, սպառնում է ասիմետրիկ հարվածներով Պատժամիջոցների նպատակն է Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ. Բեսենթ Իրանը զգուշացնում է՝ ԱՄՆ պատժամիջոցներին միացող երկրները մասնակից կլինեն «պետական ահաբեկչության»Թրամփ․ ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա