Իրանի դեմ պատերազմը կարող է ավելի թուլացնել Կիևին ամերիկյան աջակցությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի պատերազմը կարող է ավելի թուլացնել Կիևին ամերիկյան աջակցությունը։ Նա այս մասին խոսել է Associated Press-ին տված հարցազրույցում՝ Ստամբուլ կատարած այցի ժամանակ։

«Մենք պետք է խոստովանենք, որ այսօր մենք առաջնահերթություն չենք։ Հետևաբար, ես վախենում եմ, որ [Իրանում] երկարատև պատերազմը կհանգեցնի մեզ ուղղված աջակցության նվազմանը», - ասել է Զելենսկին։

AP-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահը նաև պնդել է, որ Ռուսաստանը տնտեսապես շահում է Մերձավոր Արևելքում պատերազմից՝ հղում անելով ռուսական նավթի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մեղմացմանը։

«Ռուսաստանը դրանից լրացուցիչ գումար է ստանում, այնպես որ, այո, նրանք շահում են», - ասել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱՄՆ-ն թույլ է տվել ռուսական նավթով բեռնված նավի մուտքը Կուբա