Իրանի բանակը կրկին հայտարարում է, որ պատրաստ է պատերազմի

«Իրանի Զինված ուժերը պատրաստ են հակադարձել իսլամական հանրապետության հակառակորդների ցանկացած գործողության», - այսօր հայտարարել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ներկայացուցիչ գեներալ Ալի Մոհամեդ Նաենին։

«Իրանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և պլաններ ունեն ցանկացած կոնֆլիկտային սցենարի, այդ թվում՝ ռազմական գործողությունների համար», - հայտարարել է իրանցի գեներալը։

Նրա խոսքով՝ «իրական կացությունը տարբերվում է այն ամենից, ինչ ներկայացվում է թշնամական քարոզչության կողմից»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր հայտարարել՝ Իրանի զինված ուժերի մատները ձգանի վրա են՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտարարել. «Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով: Ինչպես և Վենեսուելայի պարագայում, այս դեպքում ևս այն պատրաստ է իր առաքելությունն իրականացնել արագորեն և եթե պետք լինի, բռնության կիրառմամբ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփ․ «Մեր հաջորդ հարվածն Իրանին ավելի հզոր է լինելու»