Իրանի արևմուտքում անվտանգության ուժերի 40 աշխատակից է սպանվել

Իրան - ԱՄՆ և Իսրայելի օդային հարվածից հետո, Թեհրան, 1-ը փետրվարի, 2026թ.

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանին մոտ գտնվող Մեհրան քաղաքում սահմանային գնդի շտաբ-բնակարանին հասցված հարվածի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի ավելի քան 40 անդամ։

«Այս հարձակումը, որն ուղեկցվել է ռմբակոծությամբ, ցավոք սրտի հանգեցրեց 43 անվտանգության աշխատակիցների նահատակության, որոնց մեծ մասը սահմանապահներ էին, և մոտակա շենքերի որոշ հատվածներ նույնպես լուրջ վնասներ են կրել», - հայտնել է Mehr-ը։

Իրանական գործակալությունը նշել է, որ նախնական տեղեկություններով՝ հարվածը հասցրել են ԱՄՆ-ն և Իսրայելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի առաջնորդ Խամենեին սպանված է