Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը պնդում է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի երեք կետերը բացահայտ և աներկբա խախտվել են, և նման իրավիճակում երկկողմանի հրադադարը կամ բանակցություններն անխոհեմ են:
Ղալիբաֆը նշել է, որ այդ առաջարկի մեջ ներառվել է Լիբանանը, սակայն Սպիտակ տունն ու Իսրայելն այն մերժել են:
Նա նաև հիշատակել է Իրանի Հարավային Ֆարս նահանգ ներխուժած անօդաչու թռչող սարքի մասին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, սակայն, BBC-ին հայտնել են, որ իրենց ոչինչ հայտնի չէ նման միջադեպի մասին:
Նա ասել է նաև, որ Իրանի ուրանի հարստացման իրավունքը ներառվել է առաջարկի մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է՝ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են միջուկային ծրագրի վերաբերյալ դրույթը: «Ոչ մի միջուկային զենք», - այսօր հայտարարել է նա: