«Ինտերը» ևս մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը Մխիթարյանի հետ

Միլանի «Ինտերը» հայտարարել է, որ համաձայնության է եկել Հենրիխ Մխիթարյանի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

Թիմի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ հայազգի 37-ամյա կիսապաշտպանը կմնա «Ներաձուրիի» կազմում ևս մեկ տարի՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

«Փորձ, առաջնորդություն, հաղթողի մտածելակերպ, անսասան հանգստություն և վերահսկողություն կիսապաշտպանությունում. չորս հաջողակ մրցաշրջաններից հետո Հենրիխ Մխիթարյանը կշարունակի իր ճանապարհը «Ինտերի» հետ,-հայտարարել է Իտալիայի գավաթակիր ակումբը, հավելելով՝ «Ինտեր» ժամանելուց ի վեր Մխիթարյանն իր հետ բերել է հսկայական միջազգային փորձ, ակնառու տեխնիկական որակ և բացառիկ մարտավարական ինտելեկտ՝ դառնալով «Ներաձուրիի» կիսապաշտպանության հիմնական դեմքը:

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան, ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ կփորձի ևս մեկ տարի շարունակել ելույթները.

«Կփորձեմ մեկ տարի էլ հանդես գալ, հետո արդեն կհասկանամ՝ արդյո՞ք ժամանակն է ավարտելու կարիերաս, թե՞ ոչ, և ինչո՞վ կցանկանամ զբաղվել: Դեռ չեմ կարող ասել՝ ինչով եմ զբաղվելու, որովհետև դեռ դրա մասին չեմ մտածել, չնայած, որ հնարավորությունները շատ են, բայց պետք է լավագույնն ընտրեմ ինձ համար»,- ասել էր Մխիթարյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Կփորձեմ մեկ տարի էլ հանդես գալ». ՄխիթարյանՏարիքը թիվ է, մոտիվացիան է կարևոր. «Ինտեր»-ի մարզիչը՝ Մխիթարյանի մասինՀենրիխ Մխիթարյան. «Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը»


Տե՛ս նաև այստեղ