Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կապված չէ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հետ, այլ պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջադրած պայմանների ընդունմամբ:
Նախօրեին ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր Իրանի և Օմանի միջև արձանագրված առաջընթացի մասին, որը կարող է շուտով հանգեցնել Հորմուզի նեղուցի վերաբացմանը և հնարավոր դարձնել նավթի արտահանման վերականգնմանը։ Նավթի արտահանումը խափանվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ արդեն հինգ ամիս շարունակվող պատերազմի պատճառով։
«Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանված կոնկրետ մեխանիզմներով և պայմաններով և կապ չունի Իրանի ու Օմանի միջև ընթացող բանակցությունների հետ», - Հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբիի խոսքերն է մեջբերել իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Ավելի ուշ Իրանի Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով նոր նավագնացության երթուղու վերաբերյալ համաձայնության հասնելը «շատ մոտ է»: