Ի հիշատակ զոհվածների՝ ընդդիմադիր պատգամավորի կոչով ոտքի կանգնեցին նաև իշխանականները

Այսօր նորընտիր խորհրդարանի առաջին նիստում «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի կոչով ի հիշատակ պատերազմներում և մարտական գործողությունների ժամանակ զոհվածների ոտքի կանգնեցին բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր:

«Ես հետևել եմ 2021 թվականի առաջին նիստի մեկնարկին, երբ Կնյազ Հասանովը նիստը բացելուց առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը: Ոնց որ թե պարոն Ռուբինյանի հետ քննարկման արդյունքում այս անգամ նման որոշում չի կայացվել», - հայտարարեց Ղազարյանը՝ տեղի ունեցածը որակելով «բարոյական նորմերի շատ կոպտագույն խախտում»:

«Բայց լինելով հայ ժողովրդի ընտրյալ զավակներ, և մեզանից յուրաքանչյուրը ներկայացնելով այստեղ ողջ ժողովրդին՝ մենք չենք կարող այդ խնդիրը թողնել Ռուբեն Ռուբինյանի կամ Կնյազ Հասանովի հայեցողությանը:

Տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազատության, անկախության, Հայրենիքի պաշտպանության բոլոր պատերազմներում, բոլոր մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության բոլոր դրվագներում զոհված զինվորների, գեներալների, սպաների, երկրապահ կամավորականների, աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հայտարարվում է լռության րոպե», - ամբիոնից ասաց Ղազարյանը, ինչից հետո բոլոր պատգամավորները ոտքի կանգնեցին:

Your browser doesn’t support HTML5

Էդգար Ղազարյանի կոչով՝ լռության րոպե

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններն այսօր կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառի օրհնությունն ստանալու «Որտե՞ղ է Հայոց հայրապետը», - նախագահին հարցրեց Նարեկ ԿարապետյանըՆորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքները