Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին նշանակվել է պետական գործերի նախագահ, հայտնել է պետական KCNA գործակալությունը:
Մեկ օր առաջ երկրում մեկնարկել է Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանը: Նրա ընտրությունից բացի, նիստի օրակարգում են Սահմանադրության ուղղումներն ու լրացումները, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ընտրությունները:
Նիստում կքննարկվի նաև երկրի հնգամյա տնտեսական ծրագիրը, որը հայտարարվել է կուսակցության իններորդ համագումարում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև բարեկամությունը հասել է պատմական գագաթնակետի․ Կիմ Չեն Ըն