2022 թվականին «Հյուսիսային հոսք» գազատարի վրա կատարված զինված հարձակումը պատվիրել էր Ուկրաինան, այսօր հայտարարել է Գերմանիայի դատախազությունը։
Թիրախավորման հետևանքով շարքից դուրս էին եկել Բալթիկ ծովի հատակով անցնող չորս խողովակաշարերից երեքը, որոնցով Գերմանիան ռուսական վառելիք էր ստանում։
Ուկրաինայի կառավարությունը շարունակում է հերքել իր առնչությունը կատարվածին։ Գերմանացի դատախազների կողմից այսօր տարածված հայտարարությահ մեջ, սակայն, նշվում է, որ ռազմական հանցագործության, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մեղադրանք է առաջադրվել Սերգեյ Կուզնեցովին, ով «ուկրաինական բանակի սպա է» և գործել է «Ուկրաինայի պետական իշխանությունների հրամանով»։
Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո «Կուզնեցովը ուկրաինական բանակի այլ զինվորականների հետ մշակել է խողովակաշարերը ոչնչացնելու ծրագիր»՝ Ռուսաստանին գազային եկամուտներից զրկելու համար, պնդել են գերմանացի դատախազները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լեհական դատարանը մերժել է Գերմանիային արտահանձնել «Հյուսիսային հոսք»-ի պայթեցման մեջ կասկածվող ուկրաինացունԳերմանիան ձերբակալման օրդերներ է տվել «Հյուսիսային հոսքի» պայթյունների գործով Շոլցը կոչ է արել հետաքննել «Հյուսիսային հոսքի» պայթյունները առանց որևէ մեկի հանդեպ զիջմանՊոդոլյակ. «Ուկրաինան կապ չունի «Հյուսիսային հոսքի» պայթեցման հետ»Ռուսաստանը ՄԱԿ-ին կոչ է անում ստեղծել «Հյուսիսային հոսք» գազատարների պայթեցման հանգամանքները քննող խումբThe Washington Post. «Սպիտակ տանը գիտեին, որ Ուկրաինան կոչնչացնի Nord Stream-ը»ՄԱԿ-ը մերժում է «Հյուսիսային հոսքի» պայթեցման անկախ հետաքննություն սկսելու Մոսկվայի առաջարկըԱրևմուտքը գիտի «Հյուսիսային հոսքի» դեմ դիվերսիայի հովանավորի անունը․ The TimesՎաշինգտոնը հերքում է «Հյուսիսային հոսքի» պայթեցմանն իր առնչությունը Մոսկվան ակնարկում է, թե Շվեդիան ինչ-որ բան է թաքցնում անդրջրյա գազատարերի պայթյունների վերաբերյալ«Հյուսիսային հոսք» գազատարների պայթյունները՝ դիվերսիայի հետևանք