Human Rights Watch-ը մեղադրում է Իսրայելին Լիբանանի հարավում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ

Լիբանան - Իսրայելի օդային հարվածի հետևանքները Բեյրութի հարավային Բուրջ ալ-Բարաջնե արվարձանում, 7-ը մարտի, 2026թ.

Human Rights Watch-ը մեղադրել է Իսրայելին վերջին շաբաթվա ընթացքում Լիբանանի հարավում բնակելի շրջանում սպիտակ ֆոսֆոր օգտագործելու մեջ։ Այսօր հրապարակած հաշվետվությունում հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշել է, որ հաջողվել է աշխարհագրականորեն տեղայնացնել յոթ այդպիսի դեպք։

Իսրայելի բանակը դեռ չի մեկնաբանել այս մեղադրանքը։

Սպիտակ ֆոսֆորի այրիչ հատկությունները կարող են մահացու լինել կամ առաջացնել ծանր վնասվածքներ։

Ժնևի կոնվենցիաների միջազգային մարդասիրական իրավունքի լրացուցիչ արձանագրությունն արգելում է ֆոսֆորի զինատեսակների օգտագործումը, եթե կա ռիսկ, որ դրանք կհարվածեն քաղաքացիական վայրերին։

Human Rights Watch-ի զեկույցում գրված է, որ չի հաջողվել պարզել՝ արդյոք այդ տարածում մարդիկ վնասվել են սպիտակ ֆոսֆորից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութի արվարձաններինԻսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն չորս մարդԻսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհվել է 16 մարդԼիբանանում Իսրայելի հարվածներից շուրջ 220 մարդ է զոհվելՄԱԿ-ում մտահոգված են Հարավային Լիբանանի և Բեյրութի տարհանման հրամաններով Իսրայելի հարձակումներից 50 մարդ է սպանվել, տեղահանվել` 58 հազարըԻսրայելի զորքերը հատել են Լիբանանի սահմանըԼիբանանին Իսրայելի հարվածներից սպանվել է 52, վիրավորվել՝ 154 մարդ Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլա»-ի դիրքերին