Մատչելիության հղումներ

Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն չորս մարդ

Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով Բեյրութում զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում է Reuters-ը: Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է Լիբանանի մայրաքաղաքում գործող իրանցի հրամանատարներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի Ռաուչ շրջանի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է նաև 10 մարդ։

Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորել է Իրանի «Հեղափոխության պահապանների» էլիտար «Քուդս» ուժերի հիմնական հրամանատարներին, սակայն նրանց անունները չի նշել։

«Քուդս» ուժերի Լիբանանի կորպուսի հրամանատարները գործել են Իսրայել պետության և նրա քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար՝ միաժամանակ գործելով Իրանում գտնվող «Հեղափոխության պահապանների կորպուսի» համար», - ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ։


XS
SM
MD
LG