ԱՄՆ և Իսրայելի օդային ուժերը այսօր հարվածներ են հասցրել Իրանի խոշորագույն ձեռնարկություններից մեկին՝ Մարվադաշտի նավթաքիմիական գործարանին։
Սա Իրանի նավթամշակման ձեռնարկությունների վրա իրականացված երկրորդ օդային հարձակումն է վերջին 24 ժամերի ընթացքում։
Իրանի պետական հեռուստատեսության պնդմամբ՝ գործարանում ծագած կրակը հնարավոր է եղել արագորեն մարել, լուրջ վնասներ չեն արձանագրվել։